
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում և Քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ պատրաստվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխել խոշոր չափերի թմրամիջոցներ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ միջոցառումներ ու քննչական գործողություններ, և արդյունքը չուշացավ: Հայտնում են ՆԳՆ-ից:
Փետրվարի 24-ին հայտնաբերվեց և նախաքննական մարմին ներկայացվեց շուրջ 30 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Թմրանյութն առգրավվեց: Սրանով կանխվեց շուրջ 450 միլիոն դրամի թմրամիջոցը մանր չափերով Հայաստանում իրացնելու փորձը:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ`ապօրինի թմրաշրջանառության շղթայում ներգրավված անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: