
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աբովյան փողոցում՝ Սուրբ Աննա եկեղեցուն հարող տարածքում գարշահոտություն է տիրում, վնասվել է կոյուղատարը և կեղտաջրերը լցվում են փողոց՝ անհարմարություն և տհաճություն պատճառելով վարորդներին և անցորդներին։
Քաղաքացիները պնդում են, որ գրեթե 40-50 րոպե է ոչ՛ Վեոլիա ջրից, ո՛չ Երևանի քաղաքապետարանից կանխման գործողություններ չեն իրականացվել, իսկ կեղտաջրերը շարունակվում են ողողել փողոցը ամբողջ երկայնքով։
ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքացիները պատմում են կոյուղատարի վնասման և կառույցների անգործության մասին։
Ավելի ուշ «Վեոլիա ջրից» ArmLur.am-ին հայտնեցին, որ 16։30-ին իրենց աշխատակիցները վթարային իրավիճակը վերացրել են, կեղտաջրերը մաքրել են և խցանումը բացել։
Մանրամասները՝ տեսանյութում։