
Հովիկ Աղազարյանի նկատմամբ ներկայացված միջնորդության եզրակացությունում ասվում է․
«Գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ բավարարության տեսանկյունից՝ պետք է արձանագրել, որ առկա է բավարար փաստեր ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամաբ ՀՀ Քրեական օրեսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ Քրեական օրեսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ուստի հիմք ընդունելով ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ՀՀ ԱԺ դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով, ՀՀ ԱԺ կանոնակարգ ՀՀ Սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով ՀՀ Քրեական դատավարության օրեսգրքի 37-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետով տալ համաձայնություն ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամաբ քրեական հետապնդում հարուցելու մասին։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելը կատարվել է` սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով:
ՀՀ Քրեական օրեսգրքի 435 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը ենթադրում է ազատազրկում 7-12 տարի ժամկետով։