ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխաիլ Գորբաչովը Интерфакс-ին տրված հարցազրույցում երկրի փլուզման համար իրեն դատելու Պետդումայի որոշ պատգամավորների կոչերը անվանել է հիմարություն և սեփական ՓԻԱՌ-ի փորձ:
«Իսկ այն մասին, որ ես ինչ-որ մեկին խանգարում եմ, խոսում է այն փաստը, որ վերջին 20 օրերի ընթացքում մի քանի անգամ հաղորդվել է, որ ես մահացել եմ: Այդ մարդիկ խիղճ չունեն: Ես, իհարկե, նման հայտարարություններին չեմ արձագանքում, այդ պատճառով էլ զբաղվում եմ իմ գործերով և իմ առողջությամբ», – ասել է նախկին նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Պետդումայի որոշ դեպուտատներ հարցում են արել Ռուսաստանի գլխավոր դատախազի անունով, պահանջելով հետաքննել այն իրադարձությունները, որոնք կատարվել են ԽՍՀՄ փլուզման ժամանակ: