Վերադարձված գերին հարազատների հետ դեռ չի հանդիպել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես քիչ առաջ տեղեկացրեցինք, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ թշնամու սահմանին հայտնված Արսեն Խոջոյանին ադրբեջանական կողմը հանձնեց հայկական կողմին: Ներկայումս նրան տանում են Իջևանի հիվանդանոց զննության:

Armlur.am-ի հետ զրույցում Խոջոյանի մայրը` Սվետլանա Խոջոյանն ասաց, որ իրենք դեռ որդուն չեն տեսել, բայց կարևորն այն է, որ լսել են որդու վերադարձի մասին:

«Հիմա արդեն հանգիստ ենք, գիտենք, որ Հայաստանում է: Նոր զանգեցին ու ասեցին, որ տանում են հոսպիտալ, ընդհանուր վիճակից տեղակ չենք: Դեռ չգիտենք` երբ տուն կբերեն»,- ասաց մայրը:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Տավուշի մարզի Թովուզի շրջանի Վերին Կարմրաղբյուրի բնակիչ  22-ամյա Արսեն Խոջոյանը մառախուղի պատճառով հատել է սահմանն ու հայտնվել թշնամու տարածքում:

Armlur.am-ը երեկ նաև հայտնել էր, որ վերադարձված գերու հարազատներին ԿԽՄԿ-ից հայտնել են, որ Խոջոյանի մասին նորություններ կիմանան միայն մինչև ապրիլի 20-ին: Սակայն, ի ուրախություն բոլորի, զինվորն արդեն Հայաստանում է:

Սվետլանա Խոջոյանն Armlur.am-ին հայտնեց, որ իրենց համար նույնպես անսպասելի էր նման շրջադարձը:




Լրահոս