Armenian text to speach

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Շիրակի մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն՝ ապահովելու ընտրացուցակների ճշգրտումը, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար տեղեկանքների տրամադրումը և ընտրությունների պատշաճ անցկացման հետ կապված այլ հարցերի լուծումները։

Մարտի 30-ին՝ ժամը 08։00-20։00,

  • Շիրակի մարզ, Գյումրի համայնք՝ Վարդանանցի հրապարակ,
  •  Արմավիրի մարզ, Փարաքար համայնք՝ Փարաքարի համայնքապետարանի հարևանությամբ։

Մարտի 30-ին` ժամը 08։00-20։00-ն աշխատելու են նաև ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության

  • Գյումրի 1 (հասցե՝ Շիրակացի 17),
  • Գյումրի 2 (հասցե՝ Ղորղարյան 91/1),
  • Գյումրի 3 (հասցե՝ Կայարանամերձ հրապարակ),
  • Վաղարշապատի (հասցե՝ Կամոյի փողոց, 15 շենք) ստորաբաժանումները։



Լրահոս