Armenian text to speach

Ռուսաստանի FSB-ն կանխել է կուրսանտների հանրակացարանի դեմ ահաբեկչական դավադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

FSB-ի աշխատակիցները խափանել են ահաբեկչական հարձակումը, որի թիրախը եղել է Մոսկվայի մարզում գտնվող զինվորական կուրսանտների հանրակացարանը:

«Մոսկվայում FSB-ի աշխատակիցները խափանել են ահաբեկչություն, որը ծրագրել էին ուկրաինական հատուկ ծառայությունները ընդեմ Ռուսաստանի պաշտպանության նախարարության զորամասի»,- հայտարարել է FSB-ն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Զինծառայողը, ով ներգրավված է եղել դավադրության մեջ, բերման է ենթարկվել պահարանում թաքցրած պայթուցիկ սարքի բաղադրիչները հանելիս։

Հետագա հետաքննությունը պարզել է, որ զինծառայողը նամակագրության մեջ է եղել ուկրաինացի հսկիչի հետ, ում հետ քննարկել է ծրագրված հարձակումը։

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին մասով, 205-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստում) և 222.1-րդ հոդվածով (պայթուցիկ սարքեր ապօրինի պահելը):

Անի Վարդանյան




Լրահոս