Պռոշյան գյուղի բնակիչները վաղ առավոտվանից բողոքի ակցիա են իրականացնում Աշտարակի խճուղի փողոցում։
Նրանք պահանջում են պահանջում են կառավարությունից վերանայել որոշում, ըստ որի, Պռոշյան գյուղի երթուղու 25 համարի տրանսպորտը պետք է փոխարինվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով։
Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհ են, որ գործարար Գագիկ Ծառուկյանի որդին է տենդերը շահել։
«25 համարը փոխարինելով 277-ով պռոշյանցիները խնդիրների առաջ են կանգնելու. տրանսպորտի թիվ քչանալու է, իսկ գինը թանկանալու։
Մենք կարող ենք սպասել շաբաթ և կիրակի, եթե երկուշաբթի Կառավարությունից մեզ չպատասխանեցին, մենք ավելի հստակ գործողությունների ենք դիմելու։ Պետք լինի Նիկոլ Փաշինյանի կառավարական ամառանոցի դիմաց պալատկեք կխփենք ու այնտեղ էլ կմնանք»,- մեզ հետ զրույցում նշեց Պռոշյան գյուղի բնակիչ Սերգեյ Մ-ն։
Հիշեցնենք, ըստ նախօրոք կայացրած Կոտայքի մարզի միջմարզային և ներմարզային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները հաստատելու մասին որոշման` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականցնի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով։ Երթուղու սկզբնակետը գյուղ Պռոշյանն է, վեջնակետը՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը։ Երթուղու երկարությունը 15 կմ է, տևողությունը 20 րոպե, ուղեվարձը՝ 250 դրամ, տրանսպորտային միջոցների քանակը՝ 6, աշխատանքային ժամերը՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 19:00-ն։ Այժմ Երևանի հետ կապը ապահովում է «Երևան Տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝Պռոշյան-Ավան-Զեյթուն, շաբաթ օրը այս երթուղին դադարելու է գործել։
Նանիկ Աղասյան
Տեսանյութը՝ այստեղ։




















































































