ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես Բելգիայից վիզա եմ  ստացել, գիտեմ, որ Հայաստանում Բելգիայի դեսպանություն չկա: Ի՞նչ պետք է անեմ, ո՞ւր պետք է գնամ,  ի՞նչ փաստաթուղթ պետք է ներկայացնեմ եւ ինչքա՞ն գումար պետք է ծախսեմ, որ հասնեմ Բելգիա:

Ամալյա Սաֆարյան, 58 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Որպես կանոն` Շենգենյան վիզա Բելգիայի համար տրամադրում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը, որը գտնվում է Երեւանում: Եթե կարճ ժամանակով են մեկնում եւ ընդամենը հյուր պետք է գնան, ապա քաղաքացիները պետք է դիմեն Գերմանիայի դեսպանություն, որտեղ կտրամադրեն հուշաթերթիկ, ամբողջ ինֆորմացիան, բոլոր հետաքրքրող հարցերն այնտեղ կան: Ամբողջ ինֆորմացիան կա նաեւ Գերմանիայի դեսպանության պաշտոնական կայքում: Կայքի «Շենգենյան վիզաներ» բաժնում քաղաքացիները նույնպես կարող են ծանոթանալ մեր հուշաթերթիկներին: Իսկ ովքեր ինտերնետի հետ խնդիր ունեն, ապա շաբաթական 2 օր` երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին` ժամը 14:00-15:00, կարող են մոտենալ դեսպանության պատուհանին եւ ստանալ ինֆորմացիոն թերթիկը:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության
հյուպատոսական բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում Գերմանիան, փաստորեն, միջնորդի դեր է ստանձնում: Տարօրինակ է, սակայն, որ Գերմանիայի դեսպանությունը Հայաստանի  քաղաքացիներին նման հնարավորություն ընձեռում է միայն կարճաժամկետ այցերի դեպքում: Իհարկե, մեզ համար խիստ ցանկալի է, որպեսզի Հայաստանից մեկնող մեր հայրենակիցն արտագաղթողների թիվը չհամալրի ու շատ չանցած` հետ վերադառնա: Այսուհանդերձ, մշտական ու ժամանակավոր մեկնողների հանդեպ վերաբերմունքը  տարօրինակ կարելի է համարել:




Լրահոս