Armenian text to speach

Պարեկները լուսադեմին ձերբակալել են 3 երիտասարդի․ ավտոմեքենայի բեռնախցիկում գողացված հայելիներ կային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի պարեկները ապրիլի 8-ին Արշակունյաց պողոտայում գողություն կատարելու և ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 35-ամյա վարորդին, ինչպես նաև 25 և 30 տարեկան ուղևորներին:

Ավտոմեքենայի բեռնախցիկում եղել է սպիտակ փոշենման հետքերով ապակյա կոլբա և ավտոմեքենայի երեք զույգ հայելի:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, իսկ «Հյունդայի» ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:




Լրահոս