Ադրբեջանական գերությունից վերադարձած և Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Արսեն Խոջոյանն այս րոպեներին դուրս է գրվում հիվանդանոցից:
Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց բաժանմունքի հերթապահ բժիշկ Լոենիդ Գաբրիելյանը:
Նրա տեղեկացմամբ` Արսենի մոտ որևէ խնդիր չկա, նա իրեն լավ է զգում:
«Հիմա էպիկրիզն ենք գրում, հավաքվում են, որ գնան»,- ասաց բժիշկը:
Հիշեցնենք, որ 22-ամյա Արսեն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից էր և ադրբեջանական գերության մեջ հայտնվել էր ոչխարներին արածեցնելիս` տեղանքում մոլորվելու հետևանքով: