Armenian text to speach

«Ամեն անգամ ընդգծելը՝ նախկին ՔՊ-ական, ի՞նչ եք ուզում ասել». Քոչարյանի գործով դատավորը դուրս հանեց լրագրողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Սարգիս Պետրոսյանը Yerevan today կայքի լրագրողին հեռացրեց դատական նիստերի դահլիճից:

Նիստի ընթացքում դատավորը, դիմելով Yerevan today-ի լրագրողին, ասաց. «Քեզ ամեն անգամ վերնագրեր դնելուց հուշո՞ւմ են: Հուշո՞ւմ են՝ ոնց վերնագրեր դնես»:

Լրագրողը պատասխանեց. «Կարծում եք՝ մենք ձեզ նման չենք կարողանո՞ւմ ինքնուրույն աշխատել։ Եթե դուք ինձ մեղադրում եք նրանում, որ ինձ հուշում են վերնագրեր դնելուց, ես նույն կարծիքը կարող եմ ունենալ Ձեր մասին՝ մտածելով, որ Ձեզ հուշում են՝ ինչպես նիստ վարել»,- պատասխանեց լրագրողը:

Ինչին ի պատասխան դատավոր Պետրոսյանն ասաց. «Դո՛ւրս գնացեք դատարանից»:

Փաստաբան Արամ Վարդևանյանի հարցին՝ ինչի՞ մասին էր այս ամենը, դատավորն ասաց. «Բան ունեք ասելու, ասեք, թե չէ ստացվում է պատի տակ խոսել, բացարկ եք հայտնում, չեք պնդում: Ամեն անգամ ընդգծելը նախկին ՔՊ-ական, նախկին ՔՊ-ական, ի՞նչ եք ուզում ասել»:




Լրահոս