Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 41 միլիոն դրամի վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ արտադրական մի կոոպերատիվի իրավասու անձինք 2024 թվականի ապրիլից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արագածոտնի մարզում իրականացրել են խարամի ավազի արդյունահանում: Հայտնում են ՆԳՆ-ից:

Պարզվել է, որ կոոպերատիվն ունի Աշտարակի հրաբխային խարամների հանքավայրի 2,7 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից շուրջ 11 հեկտար մակերեսի վրա արդյունահանել է մոտ 13,700 խորանարդ մետր խարամի ավազ և տեսակավորման կետից այն իրացրել շուրջ 41 միլիոն դրամով՝ պետությանը պատճառվելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի` ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։




Լրահոս