Armenian text to speach

Կառավարությունը Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպա­տակով կհատկացնի 49 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կառավարությունը Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպա­տակով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախա­տեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը որոշել է հատկացնել 49 մլն դրամ։

Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով Սիրիայում անձանց կտրամադրվի սոցիալական աջակցություն՝ առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար:

Նախագծի շրջանակներում, մասնավորապես, առաջարկվում է 49 մլն դրամից «1234. Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջացառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» ծրագրի «11001. Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջացառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» միջոցառման «Առողջապահական և լաբորատոր նյութեր» 4266 հոդվածին ուղղել 25 մլն դրամ, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածին՝ 23 մլն դրամ:

Էմմա Միքայելյան




Լրահոս