Armenian text to speach

Թրամփը շնորհավորել է Հռոմի նոր Պապին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է նոր Պապին ընտրվելու կապակցությամբ: Նա համապատասխան գրառում է հրապարակել Truth Social-ի իր էջում:

«Ինձ համար մեծ պատիվ է իմանալ, որ նա առաջին ամերիկացի Պապն է: Ինչպիսի հուզմունք և ինչպիսի մեծ պատիվ մեր երկրի համար: «Անհամբերությամբ սպասում եմ Հռոմի Լեո XIV-ի հետ հանդիպմանը»,- գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը։

Նա վերցրել է Լեո XIV անունը:




Լրահոս