Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ստանալ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի գնահատականը, թե արդյոք ԱԺ կանոնակարգով նախատեսված է, որ ԱԺ լիագումար նիստի ժամանակ հիմնական զեկուցող չլինի: Հիշեցնենք, որ խոսքը «Բնապահպանության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» նախագծի վերաբերյալ է, որի քննարկումն անցավ առանց բնապահպանության նախարարի: Պարոն Հարությունյանն ասաց. «Նման բան կանոնակարգում նախատեսված չէ, որ հիմնական զեկուցող չլինի»: Այսինքն` նախարարը խախտել է ԱԺ կանոնակարգ օրենքը` այդպիսով ապացուցելով, որ իր համեմատ շարիկ գլորող Արմեն Մովսիսյանը տաղանդավոր չինովնիկ է: Իսկապես` Բուլկին օրեցօր անտանելի է դառնում` վերջնականապես քայքայելով իրեն վստահված «ոլոլորտը»:
ԱՆՆԱԽԱԴԵՊ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ