«Կամ մնում եմ, կամ չեմ մնում, երկուսից մեկն է. ընդամենը երկու տարբերակ կա».-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը կառավարությունում Տիգրան Սարգսյանի կողմից նոր վարչապետին ներկայացնելուց հետո։
Հարցին, թե իրեն փոխարինող տեսնում է, Թովմասյանն ասել է. «Հայաստանում այնքա՜ն արժանի մարդիկ կան»։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանին: