Եկեք մեր մեծահարուստներին հուշենք. Կ.Աղամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նկարիչների միության ղեկավար Կարեն Աղամյանից armlur.am լրատվականը հետաքրքրվեց` արդյո՞ք  Նկարիչների միությունը  պատրաստվում է Հայոց ցեղասպանության 99-ը ամյակին:

Պրն Աղամյանն ասաց, որ Նկարիչների միությունը պատրաստվում է  Հայոց  ցեղասպանության 100-ամյակին.«Մենք ունենք ծրագիր, որը պետք է իր ավարտին հասցվի մինչ 100-ամյակը: Նախատեսվում է անցկացնել համահայկական  ցուցահանդես: Ծրագիրը ներկայացվելու  է  մշակույթի նախարարություն: Ընթանում են բանակցություններ, վերջնական ոչինչ չկա: Ցանկանում ենք, որ նախապես պայմանագրեր կնքվեն, որպեսզի մի քանի թեմատիկ նկար պետությունը գնի»:

Սա դեռ ամենը չէ: ՌԴ-ի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի  գլխավորությամբ ու հայերի համաշխարհային կոնգրեսի կողմից լավագույն 10 աշխատանքների համար նախատեսվել են մրցանակներ 15.000 դոլար արժողությամբ մրցանակային ֆոնդով:

«Այն ծրագիրը, որը ներկայացրել ենք Մշակույթի նախարարությանը, մոտ 20-25 մլն դրամի պատմություն է»,- մանրամասնեց  Աղամյանը:

Ի դեպ, Կարեն Աղամյանը որպես նկարիչ ևս պատրաստվում է այդ ցուցահանդեսին:

Беженцы.165х195см. х.м.

 

(Կարեն Աղամյանի «Գաղթ» կտավը, որը ստեղծվել է 2010 թ-ին` Եղեռնի 95-րդ տարելիցին ընդառաջ)

 

«Իմ կտավում չի լինելու արյուն, դաժանություն: Պետք  է մեր որոշակի հաղթական դրվագները ներկայացնել` օրինակ մուսալեռցիների հերոսական պայքարը, Սարդարապատի  կռիվը, որև ևս կարելի է այս համատեքստում ներկայացնել»,- ասաց Աղայանը:

Արդյո՞ք երիտասարդ նկարիչները կցանկանան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թեմատիկ կտավներ ստեղծել:

«Թեմատիկ աշխատանքներ ստեղծվում են պատվերի ձևով: Պետությունը պետք է պատվերներ տա, որ թեմատիկ աշխատանքներ ստեղծվեն: Մենք հենց սրան էլ ձգտում ենք, որին դեռ մեծ մասամբ չենք հասնում»,- ասաց  Աղամյանը:

Իսկ միգուցե պատվիրատուի դերում հանդես պետք է գան նաև  մեծահարուստները:

«Դե եկեք մեծահարուստներին հուշենք: Օրինակ, Արա Աբրահամյանը մրցանակային ֆոնդ է սահմանել, դա օրինակ խթանող հանգամանք է»,-եզրափակեց  Աղամյանը:

Սոնա Դավթյան

 

 




Լրահոս