«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի քաղաքապետարանում կոռուպցիայի առնչությամբ իրականացվող ձերբակալությունները առաջիկա օրերին շարունակվելու են: Ըստ նույն իրազեկ աղբյուրների` քաղաքապետ Տիգրան Ավինյանի շրջապատից, քաղաքապետարանից այս անգամ իրավապահները կենտրոնացել են Երեւանի քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություն ներսում կատարվող կոռուպցիոն մեխանիզմների վրա ու, կարծես թե, արդեն կոնկրետ փաստեր են հավաքել: Քաղաքապետարանում էլ, շունչները պահած, սպասում են, թե իրավապահ մարմինները երբ կոնկրետ քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարi 5-ին ՀԿԿ-ն ձերբակալեց յոթ անձի, այդ թվում՝ մի շարք բարձր պաշտոնյաների`
. հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Արամ Գյուլզադյան,
. հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյան,
. նախկին պաշտոնյաներ Ռոբերտ Դարբինյան եւ Արամ Այվազյան։
Միքայել Ղիմոյանի պատժամիջոցը հետագայում փոխվեց տնային կալանքի, մյուսները կալանավորված են:
Ապրիլին կոմունալ տնտեսության վարչության նախագահ Արսեն Կարոյանը նույնպես ձերբակալվել էր կաշառքի կասկածանքով. նրան երկու ամսով կալանավորել են:
Իսկ արդեն մայիսի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետարանում խուզարկություն էր իրականացրել եւ քաղաքապետարանի երկու աշխատակցի ձերբակալել:
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը պաշտոնի նշանակվել է 2023 թ. հոկտեմբերի 26-ին։ Փամբուխչյանը ներկայացրել է 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիր։ Համաձայն այդ հայտարարագրի` փոխքաղաքապետը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որից մեկը ձեռք է բերել 2017 թվականին, իսկ մյուսը` 2022 թվականին՝ հեղափոխությունից հետո, երբ նշանակվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ Երկու բնակարաններն էլ գտնվում են Էրեբունի վարչական շրջանում։ Արմեն Փամբուխչյանի հայտարարագրում խառնաշփոթ է ստեղծվում, երբ փորձում ենք հասկանալ, թե որ մեքենան երբ է գնել կամ վաճառել։ Օրինակ՝ հայտարարատու տարում ներկայացված տրանսպորտային միջոցների ցանկում տարեսկզբին առկա է Ford մակնիշի մեքենա, որը ձեռք է բերվել 2008 թվականի դեկտեմբերի 16-ին։ Այս մեքենան տարվա ընթացքում կարծես ,անհետացելե է, քանի որ օտարված գույքերի ցանկում այն չկա, իսկ տարեվերջին պարզապես առկա չէ։ Հարցական է, թե մեքենան ուր է անհետացել։ Փամբուխչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 29 մլն 500 հազար դրամ եւ 8 հազար 800 եվրո։ Փոխքաղաքապետը հայտարարագրել է նաեւ էլեկտրոնային հաշիվներ եւ կրիպտոարժույթ՝ 15,000 FTN: Փամբուխչյանը հայտարարագրել է 13 հազար 650 ԱՄՆ դոլար եւ 3 մլն 500 հազար դրամ կանխիկ դրամական միջոցներ։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23 մլն 40 հազար դրամ, որից 20 մլն 359 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմե համայնքային կառավարչական հիմնարկից, իսկ 2 մլն 680 հազար դրամ եկամուտը Փամբուխչյանը ստացել է ՀՀ ՊԵԿ-ից, որը եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար է։
Իշխանական վերնախավը համոզված է, որ առաջիկայում Վեհափառը կհրաժարվի Կաթողիկոսի բարձրագույն պաշտոնից: ,Ժողովուրդե օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Վեհափառը ելք չունի, հայտնվել է մի իրավիճակում, որ պետք է ,ենթարկվիե Նիկոլ Փաշինյանի պնդումներին, եւ հոգեւորականները պետք է նոր Կաթողիկոս ընտրեն: Իշխանությունն իր ամենամտերիմ շրջապատում քննարկում է իրականացրել, ու միմյանց վստահեցրել են, որ Վեհափառը ելք չի ունենալու, երբ ճնշումները օր օրի ավելանան: Իսկ եկեղեցավորները ,Ժողովուրդե օրաթերթին փոխանցում են, որ Վեհափառը վստահեցրել է թիմին, որ իրենք կհասնեն իրենց ուզածին միայն լռությամբ, ու պետք է Փաշինյանի բարձրացրած ,աղմուկինե ընթացք չտալ, եւ այն աստիճանաբար շուտով կմարի: Թե որ կողմը առաջիկայում կունենա իր համար ցանկալի արդյունք, դեռեւս պարզ չէ, բայց փաստ է, որ հանրության լայն շրջանակներին կատարվողը դուր չի գալիս:
Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.2%-ով (համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Գյումրիում), իսկ մեկում արձանագրվել է 0.1% գնանկում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով։ 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4%, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.5% գնաճ: Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.3-2.8%-ով (համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Գյումրիում), իսկ Երեւան եւ Հրազդան քաղաքներում գրանցվել է 0.1% գնանկում: Մակարոնեղենի գինը 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ աճել է 3.2%-ով, հացինը՝ 3.9%-ով, ալյուրինը՝ 6.9%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.6%, 0.7%, 1.6%-ով: 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է տավարի, խոզի եւ գառան մսերի գնաճ՝ համապատասխանաբար 0.8%, 1.1%, 2.9%, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.1%, 1.0% եւ 0.5% գնաճ: Մարգարինի եւ կարագի գները 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ աճել են 0.3% եւ 13.1%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.9% եւ 0.2%-ով:



















































































