Նիկոլ Փաշինյանն այցելել է Վարդան Պետրոսյանին, Շանթ Հարությունյանին և Վոլոդյա Ավետիսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 15-ին այցելել է Շանթ Հարությունյանին, Վարդան Պետրոսյանին եւ Վոլոդյա Ավետիսյանին: Այս մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր այցելեցի «Վարդաշեն» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հանդիպումներ ունեցա նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Վահե Մկրտչյանի, Ալեք Պողոսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Ավետիս Ավետիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Սեւակ Մնացականյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Ալբերտ Մարգարյանի, Արմեն Հովհաննիսյանի, Հայկ Հարությունյանի հետ:

Հանդիպեցի նաեւ ազատամարտիկ-ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանի հետ:

Տպավորիչ էր փաստը, որ նրանց բոլորին ավելի շատ հետաքրքրում էր Հայաստանի, քան թե իրենց անձնական ճակատագիրը:

Թերեւս՝  հենց սրանում է քաղբանտարկյալի առանձնահատկությունը»,- գրել է նա:




Լրահոս