Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջիկայում՝ որոշում․ Ինչ է սպասվում ՔԿ-ից 590 հազար դոլարի հափշտակության գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից 590 հազար դոլարի հափշտակության գործով:

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ՆԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ բացահայտել են Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից հափշտակված 590 հազար դոլարի դեպքը։ Հանցանք կատարած անձինք ձերբակալվել էին, իսկ կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578․800 ԱՄՆ դոլարը։

Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել էին խոստովանական ցուցմունքներ: Քրեական վարույթով մեղադրյալի աթոռի են ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը և ևս մեկ անձ, որոնք այս պահին կալանավորված են:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս