Armenian text to speach

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն:

Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։

«Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի երկրորդ գոտին։ Ես կդառնամ թեթև քաշային կարգի չեմպիոն, և մենք կմենամարտենք։ Սա ինձ համար լավագույն սցենարն է»,-պատասխանել է հայ մարտիկը։

Հիշեցնենք, որ Մախաչևը հրաժարվել էր թեթև քաշային կարգի գոտուց, որպեսզի առաջիկայում հնարավորություն ստանա մենամարտելու կիսամիջին քաշային կարգի չեմպիոնության համար: Օրեր առաջ թեթև քաշային կարգի գոտուն տիրացել էր վրացի Իլյա Տոպուրիան, որը նոկաուտով հաղթել էր բրազիլացի Չառլզ Օլիվեյրային:




Լրահոս