Armenian text to speach

Իսրայելը լայնածավալ օդային հարվածներ է հասցրել Լիբանանի տարբեր շրջանների ուղղությամբ՝ խախտելով հրադադարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի զինված ուժերը լայնածավալ օդային հարվածներ են հասցրել Լիբանանի մի շարք շրջանների ուղղությամբ՝ հերթական անգամ խախտելով անցյալ նոյեմբերին Լիբանանում գործող խմբավորման՝ Հեզբոլլահի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը:

Լիբանանի Ազգային լրատվական գործակալության հաղորդմամբ, հինգշաբթի առնվազն յոթ օդային հարված է հասցվել Բեքա հովտի և Բաալբեքի լեռնային շրջանների քաղաքներին, որոնք գտնվում են երկրի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում՝ հեռու Իսրայելի հետ հարավային սահմանից: Նշվում է նաև, որ հարձակումներ են իրականացվել Լիբանանի հարավում գտնվող Ղազիյե շրջանում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել ռազմական պահեստներում:

Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, որ Իսրայելը սկսել է «բռնի նոր հարձակում Հեզբոլլահին պատկանող Լիբանանի ամենամեծ ճշգրիտ հրթիռների արտադրության գործարանի ուղղությամբ», ըստ տեղական Channel 12 հեռուստաալիքի:

Իսրայելի օդային հարվածները թիրախավորել են Բրիթալ քաղաքի և Նասիրիյա քաղաքի շրջակայքը, ինչպես նաև Ջեզզինեի Ջարմակ շրջանը, Մահմուդիա և Խարդալի տարածքները:

 

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս