Armenian text to speach

Կամբոջան պատրաստվում է Դոնալդ Թրամփին առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կամբոջան պատրաստվում է առաջադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակին, ուրբաթ օրը հայտարարել է երկրի փոխվարչապետը՝ շեշտելով Թրամփի անմիջական միջամտությունը՝ Հարավարևելյան Ասիայի այս երկրի և Թաիլանդի միջև վերջերս տեղի ունեցած սահմանային հակամարտությունը դադարեցնելու գործում։

Փոխվարչապետ Սուն Չանթոլը, պատասխանելով լրագրողների հարցերին, շնորհակալություն է հայտնել Թրամփին խաղաղություն հաստատելու համար և նշել, որ նա արժանի է առաջադրվելու այս բարձրագույն միջազգային մրցանակին, որը շնորհվում է այն անհատներին կամ կազմակերպություններին, որոնք առավել մեծ ներդրում են ունեցել ազգերի միջև բարեկամության ամրապնդման գործում։

Reuters գործակալության փոխանցմամբ, անցած շաբաթ Թրամփի հեռախոսազանգը նպաստել է Կամբոջայի և Թաիլանդի միջև վերջին տասնամյակում ամենածանր բախումների դադարեցմանը, ինչի արդյունքում Մալայզիայում երկուշաբթի օրը ձեռք է բերվել հրադադարի համաձայնություն։ Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը X սոցիալական ցանցում գրել է, որ հենց Թրամփի միջամտության շնորհիվ է կայացել հրադադարը՝ հավելելով. «Տվեք նրան Նոբելյան խաղաղության մրցանակը»։

Հինգ օր տևած ինտենսիվ բախումների հետևանքով զոհվել է առնվազն 43 մարդ, իսկ երկու կողմերից ավելի քան 300,000 մարդ տեղահանվել է։

«Մենք գնահատում ենք նրա մեծ ջանքերը խաղաղության համար», – ասել է Չանթոլը՝ հավելելով, որ Կամբոջան նաև շնորհակալ է ԱՄՆ-ի կողմից սահմանված 19% նվազեցված մաքսատուրքի համար։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Պակիստանն էլ էր հայտարարել, որ պատրաստվում է Թրամփին առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի՝ Հնդկաստանի հետ հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար ։

 

Թարգմանությունը ՝ Անի Վարդանյանի




Լրահոս