Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Սեյրան Օհանյանը ներկայացան հակակոռուպցիոն դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու քարտուղար Արծվիկ Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել:

Պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Սեյրան Օհանյանը ներկայացան հակակոռուպցիոն դատարան։

Գլխավոր դատախազը պնդում է, որ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում՝ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը և առանց կառուցապատման իրավունքի դրա վրա առանձնատուն կառուցել, ապա հայտարարագրում թաքցրել այդ սեփականությունը: Դատախազությունը նշում է, որ Արծվիկ Մինասյանը, լինելով բնապահպանության նախարար, չի կատարել ծառայողական պարտականությունները, թաքցրել է Սեյրան Օհանյանին վերագրվող ենթադրյալ ապօրինությունները՝ դրանով պետությանը էական վնաս պատճառելով:

 

Քնար Մանուկյան

 




Լրահոս