Քիչ առաջ Քննչական կոմիտեից ինքնասպան եղած գործարար Կարեն Գասպարյանի դեպքի վերաբերյալ հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162–րդ հոդվածի 1–ին մասով (ինքնասպանության հասցնելը) և 335–րդ հոդվածի 1–ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն։
Ինչպես հայտնել էինք, երեկ Երևանի Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ավտոկայանատեղիում նախնական տվյալներով ինքնասպան է եղել գործարար Կարեն Գասպարյանը, ով «Կապիտալ Բիլդ» կառուցապատող կազմակերպության բաժնետերերից մեկն էր։
Ինքնասպան եղած գործարարի դեպքով քննչականը որոշում է կայացրել․ ինքնասպանության հասցնել։
Քնար Մանուկյան





























