Armenian text to speach

«Քննիչը համոզում էր` գողը փող չունի, չի կարող փոխհատուցել». քաղաքացին ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեռ երեկվանից սոցցանցերում շրջանառվում էր մի գրառում կատարված գողության և անպատժելիության մասին։ Գրառման հեղինակը բաց տեքստով դիմել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանությանը, ՀՀ Քննչական Կոմիտեին և ՀՀ Դատախազությանը նշելով, որ իրենք (վերոնշյալ կառույցները) սատարում են գողությանն ու հանցագործությանը։

ArmLur.am լրատվականը զրուցել է գրառման հեղինակի հետ, որ մեզ հետ զրույցում նշեց. «Օրեր առաջ տան բակից գողանում են մեքենաս, դիմում եմ ոստիկանության Էրեբունու բաժին, հաղորդում տալիս գողության մասին։ Ժամեր անց իմ ու ընկերներիս ջանքերով գտնում ենք մեքենան, ցեխերի մեջ թաղված և ավերված։ Զանգում եմ քննիչին, ասում եմ արի, գտել եմ: Ասում ա ժամանակ չունեմ, դու հանի բեր։ Մեկ օր հետո, էլի իմ ուժերով, գտնում ենք գողին, որը վրացի էր ու հանդիսանում էր Վրաստանի քաղաքացի, հայտնում ենք քննիչին, նա էլ հենց սկզբից համոզում ա, որ գողը փող չունի և չի կարա վնասս փոխհատուցի։ Անցնում ա մի քանի օր, մեկ էլ տեղեկացնում են, որ գործը փակում են, որովհետև, ըստ իրանց, սա չեն համարում գողություն շահադիտական նպատակներով։ Ասում ա մարդը գողացել ա, որ տեղ գնա։ Եթե ուզում էս գնա, դիմի դատարան վնասիդ համար, բայց ոչ մի երաշխիք չկա, որ էդ ընթացքում վրացին չի լքի երկիրը հավերժ։ Այսինքն վրացին եկավ, ավտոս գողացավ, ջարդեց ու ազատ արձակվեց, իսկ ես մնացի իմ կոտրած տաշտակի առջև ու մոտ 4000$-ի վնասը ինքս պետք ա կրեմ»:
Մեր զրուցակիցը համոզված է, որ նմանատիպ գործում հանցավոր համաձայնություն կա։
Մեզ հետ զրույցում քաղաքացին հայտնեց, որ գրառումից հետո իր հետ կապ են հաստատել Դատախազությունից ասելով, որ հարցը կլուծեն։

 

Նանիկ Աղասյան




Լրահոս