Փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել է, թե Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍՆ և պատասխանատու այլ անձանց։
«Պահանջելու ենք հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ «Հայոց պատմություն» առարկան վերանվանվել է «Հայաստանի պատմություն»։





























