Հայկական Ժամանակ. Սամվել Նիկոյանը պատրաստվում է կրճատումներ անել Աժ աշխատակազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանը պատրաստվում է կրճատումներ անել Աժ աշխատակազմում: “”Անցյալ շաբաթ՝ նոյեմբերի 30-ին, Աժ կայքում հայտնվեց մի ծանուցում, որով չեղյալ են հայտարարվում մի շարք թափուր պաշտոնների համար մրցույթների անցկացման մասին հայտարարությունները””:  “”Հժ””-ի հարցմանը՝ ինչու են չեղյալ հայտարարվել մրցույթների անցկացման հայտարարությունները, Աժ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են. “”Տեղեկացնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթների անցկացման մասին հայտարարությունները չեղյալ համարելը պայմանավորված է առաջիկայում ՀՀ Ազգային ժողովի գույքագրելու, դրանց գործառութային նշանակությունը և աշխատակազմի կազմակերպման կառուցվածքը համալիր օպտիմալացման շրջանակում վերանայելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ””: Թերթի հարցին, թե ինչ կրճատումներ են սպասվում Աժ աշխատակազմում, Աժ նախագահ Սամվել Նիկոյանը պատասխանել Է. «Իրավաբանը պատասխանել է ձեզ, առայժմ բավարարվեք դրանով””:  “”Թե ինչու է Նիկոյանը որոշել այս հինգ ամսվա համար նման քայլի դիմել, անհասկանալի է: Խորհրդարանի միջանցքներում փսփսում են, թե նորընտիր նախագահը ցանկանում է իր այդ քայլով “”վրեժ լուծել”” մի քանի հոգուց: Չի բացառվում, որ անգամ Աժ աշխատակազմի ղեկավարին փոխի””:  




Լրահոս