Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շինհրապարակ դարձած Ծաղկաձոր. մարզպետն ու քաղաքապետը տուրիստական քաղաքի կործանման ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տուրիստական գլխավոր կենտրոններից մեկը՝ Ծաղկաձորը, վերջին տարիներին վերածվել է անկանոն շինարարությունների կլաստերի։ Բնակչի, զբոսաշրջիկի և հյուրի աչքին բացվում է ոչ թե անտառային, երբեմնի մաքուր օդ ունեցող քաղաքի գեղեցիկ պատկերը, այլ փոշոտ ու աղմկոտ, անխնամ ու փնթի շինհրապարակ։

Ակնհայտորեն ծառերը կտրում են, տարածքները վաճառում, իսկ քաղաքի արտաքին տեսքը թողնված է անխնամ՝ բախտի քմահաճույքին։

Ովքե՞ր են պատասխանատու

Այս կոլապսի գլխավոր մեղավորները երկուսն են․
• Կոտայքի մարզպետ …
• Ծաղկաձորի համայնքապետ …

Երբ յուրաքանչյուր ազատ հողակտոր վերածվում է բարձրահարկ շենքի, քաղաքապետը շռայլորեն տալիս է շինթույլտվություններ, իսկ մարզպետը նույնքան ցուցադրաբար անգործ է այս հարցում։

Քաղաքի «սիրտը»՝ փլուզված վիճակում

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսեց, որ Ծաղկունյաց հրապարակին հարակից տարածքը տարիներ շարունակ մնում է անխնամ ու կիսափլուզված։ Ընդ որում, սա քաղաքի այցեքարտն է, որը զբոսաշրջիկը առաջինն է տեսնում։

Ավելին՝ անգամ համայնքապետարանի դիմաց պատկերը ամոթալի է․ կոտրված սալիկներ, փլված մայթեր, խոտածածկ ու կեղտոտ տարածք։

Տուրիստական քաղաքի դեգրադացիան

Ծաղկաձորը, որ տարիներ առաջ միջազգային հարթակում հայտնի էր որպես առողջարանային և սպորտային կենտրոն, այսօր դարձել է անվերահսկելի շինարարության զոհ։ Զբոսաշրջիկը գալիս է տեսնելու բնություն ու հանգստանալու, բայց հանդիպում է փոշու ամպերի, քանդված այգիների և անտեսված քաղաքի։

Սա ոչ միայն քաղաքային, այլև ազգային վարկաբեկում է։ Մարզպետն ու քաղաքապետը, փոխանակ մտածելու քաղաքի կերպարը պահպանելու մասին, զբաղված են փաստացի ոչնչով։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանութում




Լրահոս