ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ վաղ առավոտից սկսվել է Գնունու շուկայի կրպակների և տաղավարների ապամոնտաժումը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր սթորի բաժնում հրապարակած տեսանյութում նշել է․ «Ապամոնտաժում ենք Գնունու շուկայի տաղավարներն ու կրպակները։ Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը»։




























