ՆԱՏՕ-ին կասկածում են անօրինական բանտ ունենալու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանդագարի միջազգային օդանավակայանում գործ է հարուցվել ՝  ՆԱՏՕ-ի կողմից այդ տարածքում անօրինական բանտ ունենալու հարցով:

Ինչպես տեղեկացնում է Պաժվոկ գործակալությունը, գործը քննելու համար Կանդագար է ժամանել երկրի իշխանությունների կողմից կազմված հատուկ քննչական խումբը:

Ըստ գործակալության տեղեկատվության, այս հրամանը տվել է  Իսլամական Հանրապետության նախագահ Համիդ Կարզայը անձամբ:

Պավժոկ լրատվականը տեղեկացնում է, որ Աֆղանստանի իշխանությունները Կանդագարի միջազգային օդանավակայանում օտարերկրյա զինվորականները անօրինական կերպով Աֆղանստանի քաղաքացիների են պահում:

«ՆԱՏՕ-յի ուժերը հաճախ օպերացիաներ են իրականացնում՝ առանց մեզ հետ համաձայնության գալու,- լրատվականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Աֆղանստանի ԱԳՆ  փոխնախարար Ռախմատուլլա Ատրաֆին:- Մենք պլանավորում ենք մանրամասն քննություն անցկացնել, քննել յուրաքանչյուր ձերբակալության գործ և փակել անօրինական բանտը: Հույս ունենք, որ հետագայում ՆԱՏՕ-ն մեզ հետ կհամագործակցի, որևէ օպերացիա նախաձեռնելուց առաջ»,- եզրափակել է փոխնախարարը:

Մոտ ժամանակներս քննության վերաբերյալ զեկուցում կներկայացվի երկրի նախագահին:

Հատուկ քննչական մարմնի կազմում են երկրի ԱԳՆ-ի աշխատակցիները, երկրի պաշտպանության ուժերի և նախագահի անձնակազմի աշխատակիցներ:




Լրահոս