ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին պետբյուջեի նախագիծը ԱԺ բերելիս և այն քննարկելիս մեծ մասամբ հաշվի չեն առնում պատգամավորների կարծիքը:
«Նախկին ողորմածիկ վարչապետի ժամանակ (նկատի ունի Անդրանիկ Մարգարյանին-խմբ.) մեզ` պատգամավորներիս, քվոտա էր տրվում իրենց տարածքների խնդիրների համար ֆինանսեր հատկացնելու համար»,- հիշում է պատգամավորը:
-Պրն Խաչատրյան, լինելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կցանկանայի՞ք, որ Ձեր կուսակցությունը նորից կոալիցիայում ընգրկվեր:
-Ոչ, նման բան չկա: Կոալիցիայում անդամ էինք, բայց մինչև հիմա չենք կարողանում մաքրվել նրանից, որ մենք պատասխանատու չենք բոլոր ձախողումների համար: Քաղաքական մեծամասնությունն անընդհատ քաշում- կցում է մեզ իրեն, որ մենք ենք միայն մեղավոր: Ինչի՞ համար ենք մեղավոր, եթե ԲՀԿ-ն, կոալիցիայում լինելով իրականացրել է, ուրիշի` մեծամասնության ծրագիրը: Եվ երբ ԲՀԿ-ը տեսել է, որ այդ ծրագիրը տանում է տնտեսության անկման, դուրս է եկել կոալիցիայից:
Սոնա Դավթյան