Վրաստանի և Հայաստանի վարչապետները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցեր: Այդ մասին հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից՝ անդրադառնալով Թբիլիսիում կայացած Նիկոլ Փաշինյան-Իրակլի Կոբախիձե հանդիպմանը։
Կողմերը անդրադարձել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հարցերին:
«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունավետ էր։ Վստահ եմ, որ այն էլ ավելի կամրապնդի Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը», – իր էջում գրել է Իրակլի Կոբախիձեն։




























