Երեկ լրացավ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության 1 ամիսը, եւ ինչպես հարազատներն են պնդում, սպանությունը բացահայտված չէ եւ կան պատվիրատուներ։ Սակայն, դատելով իրավիճակից, իրավապահները պատվիրատուների մասով որեւէ գործողությունների չեն դիմում, քանի որ կոնկրետ կալանավորվածները ցուցմունքներ չեն տալիս պատվիրատուների մասին։
Օրերս փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել է, որ Մերձավանի գործով դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է եւ իրեղեն ապացույցների վրա բացակայում են Նարեկ Օհանյանի ԴՆԹ հատկանիշները։ Վարույթն իրականացնող մարմինը հարկ չի համարել իրազեկել պաշտպանական կողմին ստացված եզրակացության մասին։ Գործով ներգրավված պաշտպան հանդիսանալով, միայն մամուլից է տեղեկացել, որ ստացվել է Նարեկ Օհանյանի անմեղության մասին փաստող հերթական ապացույցը։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքով կալանավորված Նարեկ Օհանյանի հետ հետ տեւական ժամանակ քննչական գործողություններ չեն իրականացվել։ Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ միջնորդություն է ներկայացվել նախաքննական մարմին Նարեկ Օհանյանի կնոջը հրավիրելու հարցաքննության, եւ նախաքննական մարմինը բավարարել է միջնորդությունը, սակայն սպանության 1 ամիս անց Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորվածի կնոջը չեն հրավիրել հարցաքննության։
Ինչով է պայմանավորված նախաքննական մարմնի նման գործելաոճը, ինչու բավարարված միջնորդությունների մասով կոնկրետ քայլեր չեն իրականացվում։
Հիշեցնենք, որ Մերձավանում սեպտեմբերի 23-ին սպանվեց Վալոդյա Գրիգորյանը եւ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Սպանության դեպքով կա կալանավորված 2 անձ՝ Գեւորգ Հարությունյանը եւ Նարեկ Օհանյանը։
Հայտնի դարձավ, որ սպանություն կատարող Գեւորգ Հարությունյանը դեպքից 10 օր առաջ օդանավակայան է տարել ու անձամբ ճանապարհել է Մերձավանի ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանին, որը Գրիգորյանների հետ թշնամանքի մեջ էր եւ Փարաքարում համայնքապետի ընտրություններից առաջ կռիվ էր սարքել ու տանից հետեւում էր, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ վիճում ու որեւէ գործողություն չէր արել այն կանխելու համար։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․























