Armenian text to speach

ԻՆՉ ՈՒՆԵՑՎԱԾՔ ՈՒՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տիեզերք բարձրացած հայկական արբանյակի ձախողված ծրագրից հետո ԲՏԱ նախարար դարձած Մխիթար Հայրապետյանն ամեն բան գաղտնի է պահում, որպեսզի չպարզվի, թե ինչպես է ստացվել, որ հայկական արբանյակը ձախողել է աշխատանքը։

 

Հայրապետյանը մինչ նախարար դառնալը «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենն էր, մինչ այդ՝ 2019-2021 թվականներին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր էր «Իմ Քայլը» խորհրդարանական խմբակցության կազմում։

ArmԼur.am-ը ուսումնասիրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցնող Մխիթար Հայրապետյանի եւ նրա կնոջ՝ Լուսին Վանա Ավետիսի Կարապետի՝ 2024 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք Մխիթար Հայրապետյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ (իրեն պատկանող) բնակարան եւ ավտոկայանատեղի Երեւան քաղաքում, որոնք ձեռք են բերվել 2021 թվականին եւ 2023 թվականին։

Նախարարը հայտարարագրել է նաեւ միանձնյա սեփականությամբ հողամաս Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում, որը ձեռք է բերել 2023 թվականին։

Նախարար Հայրապետյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Մխիթար Հայրապետյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 8,5 մլն դրամ եւ 15.915 ԱՄՆ դոլար։

Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 910 հազար դրամ եւ 8 հազար 700 եվրո։

2024 թվականի հաշվետու տարում  Մխիթարի Հայրապետյանի եկամուտները կազմել են  23 մլն 432 հազար դրամ, որից 20 մլն 684 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, իսկ 2 մլն 747 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30 մլն 7 հազար դրամ, որը անշարժ գույքի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Մխիթար Հայրապետյանի կինը՝  Լուսին Վանա Ավետիսի Կարապետը, համաձայն ամուսնու հայտարարագրի, աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ում որպես սփյուռքի բաժնի ղեկավար։

Որպես շարժական գույք վերջինս հայտարարագրել է 2022 թվականի արտադրության DONGFENG մակնիշի եւ 2001 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենաներ։ Դրանք համապատասխանաբար ձեռք են բերվել 2022 եւ 2018 թվականներին։

Լուսին Վանա Ավետիսի Կարապետի բանկային հաշիվները կազմել են գրեթե 700 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 600 դոլար եւ 4,5 մլն դրամ։

2024 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 10 մլն 759 հազար դրամ, որից 6 մլն 384 հազար դրամը Հանրային հեռուստաընկերությունից քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտ է,  «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից, որը հայտնի է որպես «ֆեյքերի» ՊՈԱԿ, ստացել է 4 մլն 307 հազար դրամը աշխատանքի վարձատրություն, իսկ 66 հազար 900 դրամը Հայրապետյանի կինը ստացել է Երեւանի պետական համալսարանից՝ որպես աշխատանքի վարձատրություն։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս