Ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող 69․ 866 քաղաքացիներից 15868 ընտրող, այսինքն՝ 22․71%-ը, հայտնում են ԿԸՀ-ից:
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում են՝ «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Համահայկական ճակատ» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը։





























