Առեվանգողին վնասազերծելու համար ոստիկանները զենք են կիրառել (լուսանկարներ տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 12-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 12-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Վանաձորի շտապ օգնության կայանից ոստիկանության Վանաձորի բաժին հաղորդել են, որ մարմնի տարբեր հատվածներում, ստորին ծնոտի բազմաթիվ ծակած-կտրած վերքերով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել 62-ամյա Վոլոդյա Ադամյանը: Նա աշխատում է “Դիկտիս” ՍՊԸ-ին պատկանող “Էլիտար” տաքսի ծառայությունում որպես վարորդ:Հիվանդանոց մեկնած Վանաձորի  ոստիկանության բաժնի օպերատիվ քննչական խմբին Վոլոդյա Ադամյանը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Լանջային փողոցի թիվ 32 հասցեի մոտ՝ անհայտ անձի կողմից իր վրա հարձակվելու հետեւանքով:Պարզվել է, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայի թիվ 79 հասցեի մոտից նա անհայտ անձին տեղափոխել է Լանջային փողոցի թիվ 32 տան մոտ, որտեղ ուղեւորը դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ադամյանին եւ առեւանգել նրան ամրակցված “Նիսսան Սաննի” մակնիշի ԼԼ1600 համարանիշի ավտոմեքենան:Ձեռնարկված օպերատիվ, հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում  դեկտեմբերի 12-ին ժամը 01.50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի եւ Սպիտակի բաժինների ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի աշխատակիցների կողմից հետապնդվել է առեւանգված ավտոմեքենան: Վերջինիս վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին ու դիմել է փախուստի: Այնուհետեւ Սպիտակի բաժնի անչափահասների գործերով բաժնի օպերլիազոր Սամվել Սողոմոնյանի եւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 1-ին դասակի տեսուչ Ռադիկ Ներսիսյանի կողմից օգտագործվել է զենք ապա տեսնելով, որ վարորդը դարձյալ չի ենթարկվում, կրակոցներ են արձակել փախուստի դիմած ավտոմեքենայի անվադողերի վրա, որի հետեւանքով Վանաձոր-Ապարան ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրի՝ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտ հարկադրաբար կանգնեցվել է մեքենան:Ոստիկաններն այնուհետեւ կարողացել են վնասազերծել ավտոմեքենան առեւանգողին, որի մոտ նաեւ հայտնաբերվել է արյունոտ դանակը: Առեւանգողը՝ 30-ամյա Արամ Սարգսյանն է, ով նախկինում կողոպուտի և ավազակային հարձակման համար դատապարտված է եղել: Ավտոառևանգիչը քննիչի որոշմամբ ձերբակալվել և  տեղափոխվել է ոստիկանության Վանաձորի բաժնի ձերբակալվածների պահման վայր:Իսկ բազմաթիվ վնասվածքներ ստացած Վոլոդյա Ադամյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:




Լրահոս