Հունաստանում սկանդալ է հասունանում. մարդկանց նյարդայնացրել է գերմանական Focus ամսագիրը, որը վիրավորել է Հունաստանի ազգային խորհրդանիշ Աֆրոդիտե աստվածուհուն: Ամսագրի շապիկին է հայտնվել Աֆրոդիտեի հայտնի քանդակը, որին ավելացվել է միջնամատ ցույց տվող ձեռք: Դրանով գերմանացի լրագրողները որոշել են ցույց տալ, թե ինչպես են հույները վերաբերում Եվրամիության մյուս անդամ երկրների խնդիրներին: Հունաստանում Գերմանիայի դեսպանին կանչել են խորհրդարան` պատասխան տալու իր հայրենակիցների արարքի համար: Իսկ հունական օրենսդրությամբ պետական խորհրդանիշերն անարգողները դատապարտվում են 2 տարվա ազատազրկման:
ՄԻՋՆԱՄԱՏՈՎ ԱՖՐՈԴԻՏԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ