Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատումների դեմ հետևողական պայքարի արդյունքում հերթական դեպքն են բացահայտել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից՝ նշելով, որ հունվարի 14-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի 62-ամյա բնակիչը Աբովյան փողոցի վերջնամասում ապօրինի հատել է ծառեր: Նա հայտնաբերվել և ներկայացվել է բաժին, որտեղ պարզվել է, որ նշված տարածքում ապօրինի հատել է 15 ծառ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:





























