Armenian text to speach

Ադրբեջանը սկսել է գազ արտահանել Ավստրիա և Գերմանիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) սկսել է ադրբեջանական բնական գազի մատակարարումը Ավստրիա և Գերմանիա, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են SOCAR-ից։

«Հարավային գազային միջանցքի եվրոպական հատվածի՝ Տրանսադրիատիկ խողովակաշարի (TAP) միջոցով Հարավային և Կենտրոնական Եվրոպայի շուկաներին գազի զգալի ծավալներ վաճառելով՝ մենք մեկնարկել ենք ադրբեջանական գազի արտահանման նոր, կարևոր փուլ։ 2026 թվականի հունվարից սկսած՝ ադրբեջանական գազը, այլ երկրների հետ մեկտեղ, սկսել է հոսել դեպի Ավստրիա և Գերմանիա», – հայտնել են ընկերությունում։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ավստրիա և Գերմանիա մատակարարումները կատարվում են Իտալիայի միջոցով։ Ադրբեջանական գազ ներմուծող երկրների թիվը հասել է 16-ի։




Լրահոս