Armenian text to speach

32,6 մլն տարեկան եկամուտ․ ինչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վարշամ Սարգսյանն այն պաշտոնյաներից է, ով 2018 թվականից Արմավիրի համայնքապետարանց այն կողմ որևէ կառույցում չի աշխատել։

«Հայբուսակ» համալսարանն ավարտելուց հետո Սարգսյանը 2012 թվականից հետո աշխատել է «ՖԻՆՔԱ» ՈՒնիվերսալ վարկային կազմակերպությունում 6 տարի: 2018 թվականի հեղափոխությունից հետո հուլիսի 13-ից նշանակվել է Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ, ապա  2021 թվականին նշանակվել է Արմավիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում, որից հետո 2024 թվականի հունվարի 15-ին Արմավիր համայնքի ավագանու կողմից ընտրվել է Արմավիր համայնքի ղեկավար և լիազորությունները ստանձնել է հունվարի 18-ից:

Ինչ ունեցվածք ունի Արմավիրի համայնքապետը․

Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանի 2024 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ ունի մեկ անհատական բնակելի տուն, որը 2007 թվականին ժառանգություն է ստացել։

2023 թվականին Սարսյանը ունեցել է 2019 թվականին ձեռք բերված MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը 12,5 հազար ԱՄՆ  դոլարով վաճառել է։ 2023 թվականին մեքենան վաճառելուց հետո նույն արժեքով ձեռք է բերել NISSAN մակնիշի մեքենա։

NISSAN մակնիշի մեքենան վաճառել է 2024 թվականին 6,5 մլն դրամով, որը այժմ համարժեք է 17 հազար դոլարի։ Եթե հաշվի առնենք փոխարժեքի շուկայում դոլարի տատանսվող արժեքը, կարող ենք ասել, որ Սարգսյանը մեքենան ձեռք բերվածի համեմատ գրեթե 4-5 հազար դոլարով թանկ է վաճառել։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 511 հազար դրամ, որը զգալի փոփոխություն չի կրել նախորդ տարվա նկատմամբ։ Կանխիկ դրամական միջոցները նվազել են՝ 4,9 մլն դրամից դառնալով 4 մլն 790 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են  32 մլն 618 հազար դրամ, որից 7,7 մլն դրամն աշխատանքի վարձատրություն է Արմավիրի համայնքապետարանաի աշխատակազմից։ Եկամուտներից 18 մլն 345 հազար դրամը այլ եկամուտ է Ակբաբանկ ՓԲԸ-ից։ Հարկ է նշել, որ նշված եկամուտը վարկային միջոց չէ, քանի որ վարկերի վերաբերյալ բաժնում այդ մասին ոչինչ չկա։ Հետքրքիր է, թե որպես ինչ եկամուտ է սարգսյանը ստացել բանկից։

Սարգսյանի տարեկան եկամուտների ցանկում  6,5 մլն դրամ եկամտի ոչ ացբյուրն է հայտնի, ոչ եկամտի տեսակը, սակայն կարելի է ենթադրել, որ նշված գումարը մեքենայի վաճառքից ստացված գումարն է։

Արմավիրի համայնքապետի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլ 305 հազար դրամ։

Վարշամ Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Հարկ է նշել, որ Արմավիր համայնքն ամբողջությամբ ղեկավարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից: 2021թ. դեկտեմբերի 5-ի՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, Արմավիր խոշորացված համայնքում առաջադրվել էր միայն ՔՊ կուսակցությունը: Վերջինս էլ 99,99%-ով ստանձնեց համայնքի իշխանությունը:

Էմմա Միքայելյան




Լրահոս