Armenian text to speach

Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր հունվարի 26-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի M6 7-րդ կմ հատվածում բախվել են «Nissan» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։




Լրահոս