Armenian text to speach

Զելենսկին ԵՄ-ին անդամակցությունը համարում է Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինայի անվտանգության ապագա երաշխիքները պետք է լինեն համապարփակ և իրավաբանորեն ամրագրված միջազգային մակարդակով, իսկ դրանց առանցքային բաղադրիչներից մեկը երկրի լիիրավ անդամակցությունն է Եվրոպական միությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ուկրաինայի համար անվտանգության ապագա երաշխիքները պետք է լինեն համապարփակ, իրավաբանորեն ամրագրված միջազգային մակարդակով։ Հակառակ դեպքում չի կարելի խոսել այն մասին, որ պատերազմն ավարտված է»,– հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքները չեն կարող սահմանափակվել միայն ռազմական օգնությամբ։ «Խոսքը երկարաժամկետ համակարգի ստեղծման մասին է, որը կկանխի Ռուսաստանի ագրեսիան և անհնար կդարձնի լայնամասշտաբ ներխուժման կրկնությունը»,– նշել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ այդ համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկն Ուկրաինայի լիիրավ անդամակցությունն է Եվրամիությանը։ «Հենց ԵՄ-ն է, որ երկարաժամկետ հեռանկարում կարող է ապահովել արտաքին սպառնալիքներից հուսալի քաղաքական, տնտեսական և իրավական պաշտպանություն»,– ասել է նա։

 




Լրահոս