«Ժողովուրդ» օրաթերը 2012 թվականից բոլոր կառավարությունների օրոք բանակում չծառայածների ցուցակ է հրապարակել:
Վերջերս հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է հարուցել Նարեկ Կարապետյանի բանակում չծառայելու հանգամանքները վեր հանելու համար:
ArmLur.am-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է, որ վերջինիս կուսակցության վարչության տղամարդ 15 անդամներից 8-ը չեն ծառայել բանակում:
Իրենց կառավարության օրոք Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը իր որդուն ազատել է բանակից՝ առողջական հիմքով, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը իշխանության օրոք ազատել է 2 որդիներին բանակից:
Աժ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը ազատվել է բանակից ինքնավնասման միջոցով, որի մասին են վկայում նաև Նարեկ Գրիգորյանի թևերի սպիները, որոնց լուսանկարները հրապարակել է ՀԵՏՔ-ը։
Փորձել ենք հասկանալ, արդյոքհնարավոր է առանձին քաղաքական որոշմամբ հրահանգել կրկնակի ստուգում իրականացնեն նաև ձեր թիմակիցերի բանակից ազատման գործերին՝ պարզելու, թե ով ինչու և ինչպես է ազատվել բանակաին ծառայությունից:
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























