Ժնևում Օմանի գլխավոր հյուպատոսությունում սկսվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդավորված բանակցությունների երկրորդ փուլը իրանական միջուկային ծրագրի շուրջ, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը։
Ինչպես նախորդ փուլերում, օրակարգը կենտրոնացած է բացառապես միջուկային հարցի և Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերացման վրա։
«Ակնհայտ է, որ բանակցությունները կվերաբերեն միջուկային հարցին», – բանակցությունների մեկնարկից անմիջապես առաջ լրագրողներին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։























