Armenian text to speach

Կիմ Չեն Ընը վերընտրվել է Կորեայի Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերընտրվել է երկրի Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ շարունակելով իր 15-ամյա ղեկավարումը երկրի միակ իշխող կուսակցությունում։

Ընտրությունը տեղի է ունեցել կիրակի օրը՝ կուսակցության համագումարի չորրորդ օրը։ Համագումարը անցկացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA)։ Միջոցառման ընթացքում ընտրվել են նաև Կենտրոնական կոմիտեի անդամներ, ինչպես նաև փոփոխություններ են կատարվել կուսակցության որոշ կանոններում, թեև մանրամասներ չեն հրապարակվել։

Հիշեցնեք, որ Կիմ Չեն Ընը դարձել է Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ 2011 թվականին՝ իր հոր՝ Կիմ Չեն Իրի մահից հետո։

2019 թվականին երկրի օրենսդիր մարմինը սահմանադրական փոփոխություններ է ընդունել՝ ամրապնդելով Կիմի իշխանությունը պետական բոլոր հարցերում և նրան պաշտոնապես ճանաչելով պետության ղեկավար։

Այս տարվա համագումարի ընթացքում Կիմը գնահատել է կուսակցության վերջին հինգ տարվա գործունեությունը և ներկայացրել առաջիկա հնգամյակի ռազմավարությունն ու նպատակները։

Համագումարի բացման նիստում նա վերջին հինգ տարիները բնութագրել է որպես «հպարտ ժամանակաշրջան՝ իրենց  ոճի սոցիալիստական գործի իրականացման համար», միաժամանակ ընդունելով առկա մարտահրավերները, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցներն ու «համաշխարհային հանրային առողջապահական ճգնաժամը»։

Հեղինակ՝  Անի Վարդանյան




Լրահոս