ArmLur.am-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել և ըստ նախնական վարկածի զինվորին սպանել են։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնեց, որ հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է: Հայտնում են Քննչական կոմիտեից։





























