Armenian text to speach

Կանադան աջակցում է Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողություններին. Կանադայի վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Կանադան աջակցում է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Կանադայի վարչապետի գրասենյակը։

«Կանադան աջակցում է Միացյալ Նահանգների գործողություններին՝ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու և նրա ռեժիմի կողմից միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը հետագա սպառնալիքի կանխարգելման համար։

Մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր միջոցները՝ մեր քաղաքացիներին և կանադական դիվանագիտական ​​առաքելություններին ամբողջ տարածաշրջանում պաշտպանելու համար»,- ասել է Կանադայի վարչապետը։




Լրահոս