ՀԱՐՑ. Ի՞նչ ծրագրեր են պատրաստվում Նոր տարվա համար, Ամանորն այս անգամ ո՞նց է անցնելու Արցախում: Ինչ-որ նորարարություն կա՞, ինչո՞վ է այս տարին տարբերվելու նախորդ տարիներից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ընդհանրապես տոնական միջոցառումներն իրենց բովանդակությամբ այս տարի Արցախում գրեթե նույնն են լինելու` տարբեր ծրագրեր երեխաների համար, զվարճալի միջոցառումներ, հրավառություն եւ այլն: Այսինքն` կլինի նույնը, ինչ որ լինում էր ամեն տարի: Տարին ինքը տոնական է լինելու, բայց որեւէ արտառոց բան չի լինի:
Դավիթ Բաբայան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ով ինչպես կարողանում, այնպես էլ դիմավորում է Ամանորը: Բոլորն էլ կհաստատեն, որ դժվար է նախորդներից տարբեր ծրագրեր մտածել ու մատուցել: Այնպես որ կարեւորը ոչ այնքան տոնական միջոցառումների ճոխությունն է, որքան բարձր ու իրապես տոնական տրամադրությունը, որն, ինչպես ասում են, փոխանցվում է ամբողջ տարվան: